Հնդիկ ստենդ-ափ երգիծաբանը մահացել է Դուբայում ելույթի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկական ստենդ-ափ քոմեդիի ծագող աստղ Մանջունաթ Նայդուն մահացել է հենց բեմի վրա Դուբայում ելույթի ժամանակ, հաղորդում է Gulf News-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Clavichord Signature հյուրանցում:
Նշվում է, որ ներկայացման ժամանակ 15 րոպե շարունակ երգիծաբանը բողոքել է անհարմարություններից: Հանկարծակի նա սկսել է շնչահեղձ լինել եւ նստել է աթոռին: Հանդիսատեսը կարծել է, որ արտիստի արտասովոր վարքագիծը նրա ելույթի մասն է: Սակայն մի քանի րոպե անց նա ընկել է բեմի վրա 80 մարդու աչքի առաջ:
Դեպքի վայր ժամանած բժիշկները ներարկել են նրան ադրենալին եւ տարել հիվանդանոց, սակայն երգիծաբանը մահացել է սրտի կաթվածից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



