Պակիստանում զինված մոտոցիկլավարները հարձակվել են ոստիկանության եւ հիվանդանոցի վրա. սպանվել է 6 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդկանց զինված խումբը հարձակվել է ոստիկանության բաժնի վրա, այնուհետեւ ռումբ պայթեցրել հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են տուժածներին, հաղորդում է Associated Press-ը:
Հարձակման հետեւանքով զոհվել է վեց ոստիկան, եւս 10 մարդ վիրավորվել է:
Դերա Իսմաիլ Հան շրջանի ավագ ոստիկան Սալիմ Հանը հայտնել է, որ ոստիկանների ուղղությամբ կրակը բացել է մոտոցիկլավարների խումբը: Հրաձգության հետեւանքով սպանվել է երկու մարս, իսկ ավելի ուշ հանցագործները ռումբ են նետել հիվանդանոցի մուտքի մոտ՝ սպանելով չորս մարդու:
Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական շարժումը:
Ներկայումս ճշտվում է՝ ռումբը պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը, թե այն տեղադրված էր մոտոցիկլետներից մեկի վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



