Պակիստանում զինված մոտոցիկլավարները հարձակվել են ոստիկանության եւ հիվանդանոցի վրա. սպանվել է 6 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդկանց զինված խումբը հարձակվել է ոստիկանության բաժնի վրա, այնուհետեւ ռումբ պայթեցրել հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են տուժածներին, հաղորդում է Associated Press-ը:
Հարձակման հետեւանքով զոհվել է վեց ոստիկան, եւս 10 մարդ վիրավորվել է:
Դերա Իսմաիլ Հան շրջանի ավագ ոստիկան Սալիմ Հանը հայտնել է, որ ոստիկանների ուղղությամբ կրակը բացել է մոտոցիկլավարների խումբը: Հրաձգության հետեւանքով սպանվել է երկու մարս, իսկ ավելի ուշ հանցագործները ռումբ են նետել հիվանդանոցի մուտքի մոտ՝ սպանելով չորս մարդու:
Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական շարժումը:
Ներկայումս ճշտվում է՝ ռումբը պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը, թե այն տեղադրված էր մոտոցիկլետներից մեկի վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



