Բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս
ОБЩЕСТВОՀուլիսի 16-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 17-ին գողացել էին Գոգոլի փողում կայանված «Օպել Աստրայի», իսկ Ռուբինյանց փողոցում՝ մեկ այլ «Օպել Աստրայի» գազի բալոնները: Նույնատիպ մի գողություն էլ կատարվել էր հունիսի 23-ին. դարձյալ տարել էին «Օպել Աստրայի» գազի բալոն:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



