Բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 16-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 17-ին գողացել էին Գոգոլի փողում կայանված «Օպել Աստրայի», իսկ Ռուբինյանց փողոցում՝ մեկ այլ «Օպել Աստրայի» գազի բալոնները: Նույնատիպ մի գողություն էլ կատարվել էր հունիսի 23-ին. դարձյալ տարել էին «Օպել Աստրայի» գազի բալոն:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



