Ուկրաինայում ավտոմեքենան մխրճվել է հեծանվորդ երեխաների խմբի մեջ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայում Նիկոլաեւ-Սնիգիրյովկա ավտոճանապարհին ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս հեծանվորդների եւ ընկել ջրանցքը: Դեպքի հետեւանքով տուժել է վեց երեխա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նիկոլաեւսկի մարզի ազգային ոստիկանության գլխավոր վարչության կայքում հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Կրասնոե Վիտովսկո գյուղի շրջանում: ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է 14-17 տարեկան վեց դեռահաս, որոնք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով: Նախնական տվյալներով՝ Նիկոլաեւի բնակիչ, ավտոմեքենայի 25-ամյա վարորդը չի տուժել դեպքի հետեւանքով: Դեպքը քննվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հատկանիշներով, որը ենթադրում է պատիժ տուգանքի կամ մինչեւ երեք տարվա ազատազրկման տեսքով: Քննչական գործողությունները շարունակվում են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



