Ուկրաինայում ավտոմեքենան մխրճվել է հեծանվորդ երեխաների խմբի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում Նիկոլաեւ-Սնիգիրյովկա ավտոճանապարհին ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս հեծանվորդների եւ ընկել ջրանցքը: Դեպքի հետեւանքով տուժել է վեց երեխա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նիկոլաեւսկի մարզի ազգային ոստիկանության գլխավոր վարչության կայքում հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Կրասնոե Վիտովսկո գյուղի շրջանում: ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է 14-17 տարեկան վեց դեռահաս, որոնք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով: Նախնական տվյալներով՝ Նիկոլաեւի բնակիչ, ավտոմեքենայի 25-ամյա վարորդը չի տուժել դեպքի հետեւանքով: Դեպքը քննվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հատկանիշներով, որը ենթադրում է պատիժ տուգանքի կամ մինչեւ երեք տարվա ազատազրկման տեսքով: Քննչական գործողությունները շարունակվում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



