Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕՀուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ միմյանց են բախվել երեք մինիվեն:
Ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է տուժել, որոնց մեծամասնությունն՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Երկու ուղևոր, որոնք Սաուդյան Արաբիայից ժամանած ամուսիններ էին, մահացել են ստացած վնասվածքներից:
Մահացած տղան նրանց որդին էր: Ընտանիքի մյուս երեխան, որն աղջիկ է, նույնպես վնասվել է: Նշվում է, որ տղային մի քանի վիրահատություն են արել, սակայն փրկել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միկելաձեն:
Քույրը շարունակում է բուժում ստանալ Թբիլիսիի մանկական հիվանդանոցում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Քրեական գործ է հարուցվել է տրասնպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման գործով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



