Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ
INTERNATIONAL NEWSՀուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ միմյանց են բախվել երեք մինիվեն:
Ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է տուժել, որոնց մեծամասնությունն՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Երկու ուղևոր, որոնք Սաուդյան Արաբիայից ժամանած ամուսիններ էին, մահացել են ստացած վնասվածքներից:
Մահացած տղան նրանց որդին էր: Ընտանիքի մյուս երեխան, որն աղջիկ է, նույնպես վնասվել է: Նշվում է, որ տղային մի քանի վիրահատություն են արել, սակայն փրկել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միկելաձեն:
Քույրը շարունակում է բուժում ստանալ Թբիլիսիի մանկական հիվանդանոցում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Քրեական գործ է հարուցվել է տրասնպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման գործով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



