Արթուր Ավագիմյանը միացավ «Ալաշկերտին»
СПОРТՖուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, թիմի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:
«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:
Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ Ուկրաինայի ավարտված առաջնությունում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



