Արթուր Ավագիմյանը միացավ «Ալաշկերտին»
SPORTՖուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, թիմի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:
«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:
Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ Ուկրաինայի ավարտված առաջնությունում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



