«Ալաշկերտը» ձեռք է բերել 29-ամյա բրազիլացի կիսապաշտպանի
СПОРТ«Ալաշկերտի» կազմը համալրել է 29-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գալվաո դա Սիլվա Տիագոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի գավաթակրի նորեկը Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Տարբեր տարիների Գալվաոն խաղացել է «Սլոբոդա Ուժիցե», «Չուկարիչկի» և «Բորաց Չաչակ» թիմերում:
Փորձառու բրազիլացի ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Մոլդովայի առաջատար ակումբի` «Շերիֆի», նաև Պորտուգալիայի Պրիմերայում հանդես եկող «Շավիշի» գույները:
Գալվաոյի նախորդ ակումբը Մալթայի Պրեմիեր լիգայի «Ֆլորիանան» էր, որի կազմում նա երկու գոլ է խփել ավարտված առաջնության 16 հանդիպումներում:
«Ալաշկերտի» նորեկը մասնակցել է օրեր առաջ կայացած Հայաստանի Մ-19 հավաքականի հետ ստուգողական հանդիպմանը:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
Когда земля уходит из-под ног: «Паст»



