«Ալաշկերտը» ձեռք է բերել 29-ամյա բրազիլացի կիսապաշտպանի
ՍՊՈՐՏ«Ալաշկերտի» կազմը համալրել է 29-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գալվաո դա Սիլվա Տիագոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի գավաթակրի նորեկը Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Տարբեր տարիների Գալվաոն խաղացել է «Սլոբոդա Ուժիցե», «Չուկարիչկի» և «Բորաց Չաչակ» թիմերում:
Փորձառու բրազիլացի ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Մոլդովայի առաջատար ակումբի` «Շերիֆի», նաև Պորտուգալիայի Պրիմերայում հանդես եկող «Շավիշի» գույները:
Գալվաոյի նախորդ ակումբը Մալթայի Պրեմիեր լիգայի «Ֆլորիանան» էր, որի կազմում նա երկու գոլ է խփել ավարտված առաջնության 16 հանդիպումներում:
«Ալաշկերտի» նորեկը մասնակցել է օրեր առաջ կայացած Հայաստանի Մ-19 հավաքականի հետ ստուգողական հանդիպմանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



