Կինը տնից գողացել էր ամուսնու փողը ու աղբամանը գցել. Մանրամասներ
ОБЩЕСТВОՀուլիսի 2-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 1-ի ժամը 11.00-ից հուլիսի 2-ի ժամը 01.15-ն ընկած ժամանակահատվածում Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանից փող են գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները եւ տուժողից հաղորդում ընդունել:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Էրեբունու քրեական հետախույզների եւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ կինը։ Նա հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Ըստ կնոջ գողացված գումարը նետել էր աղբամանը։ Մատնանշված աղբամանից հայտնաբերվել է 1.210 ԱՄՆ դոլար, 500 ռուբլի եւ 28.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



