Կինը տնից գողացել էր ամուսնու փողը ու աղբամանը գցել. Մանրամասներ
SOCIETYՀուլիսի 2-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 1-ի ժամը 11.00-ից հուլիսի 2-ի ժամը 01.15-ն ընկած ժամանակահատվածում Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանից փող են գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները եւ տուժողից հաղորդում ընդունել:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Էրեբունու քրեական հետախույզների եւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ կինը։ Նա հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Ըստ կնոջ գողացված գումարը նետել էր աղբամանը։ Մատնանշված աղբամանից հայտնաբերվել է 1.210 ԱՄՆ դոլար, 500 ռուբլի եւ 28.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



