Հայաստանը անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը
ОБЩЕСТВОՇվեյցարական Henley & Partners քոնսալթինգային ընկերությունը ներկայացրել է 2019թ. անձնագրերի ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր:
Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 113 երկիր, Ադրբեջանը 78-րդն է (66 երկիր):
Առաջատարը Ճապոնիան եւ Սինգապուրն են: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի 189 երկիր այցելել:
Ցուցակում են նաեւ Ֆինլանդիա, Գերմանիա եւ Հարավային Կորեա, որոնց քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների 187 երկիր այցելել:
Երրորդ տեղում են Դանիան, Իտալիան եւ Լյուքսեմբուրգը՝ 186 երկիր:
Ցուցակը եզրափակում են Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը՝ 29, 27 եւ 25 երկիր համապատասխանաբար:
Ցուցակում 109 պետություն է ներառվել:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



