Հայաստանը անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեյցարական Henley & Partners քոնսալթինգային ընկերությունը ներկայացրել է 2019թ. անձնագրերի ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր:
Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 113 երկիր, Ադրբեջանը 78-րդն է (66 երկիր):
Առաջատարը Ճապոնիան եւ Սինգապուրն են: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի 189 երկիր այցելել:
Ցուցակում են նաեւ Ֆինլանդիա, Գերմանիա եւ Հարավային Կորեա, որոնց քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների 187 երկիր այցելել:
Երրորդ տեղում են Դանիան, Իտալիան եւ Լյուքսեմբուրգը՝ 186 երկիր:
Ցուցակը եզրափակում են Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը՝ 29, 27 եւ 25 երկիր համապատասխանաբար:
Ցուցակում 109 պետություն է ներառվել:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



