Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կարծում եք՝ համամասնությամբ ամենամեծը մարդու ուղե՞ղն է. սխալվում եք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Մարդու ուղեղը ամենամեծն է՝ մարմնի չափերի հետ համամասնության հաշվարկով, քանի որ միայն մարդն է բանական արարած:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ, նույն այդ հարաբերականությամբ, ամենամեծ ուղեղն ունեն մրջյունները: Իհարկե, մրջյունի ուղեղը ուղեղ կարելի է համարել պայմանականորեն, քանի որ անողնաշարավորների մոտ ոչ թե ուղեղ է, այլ նյարդային հանգույցներ՝ գանգլիաներ: Այնուամենայնիվ, այդ միջատի նյարդային համակարգը կազմում է մարմնի մեկ հինգերորդը: Ստացվում է, որ եթե մարդն ունենար նման համամասնության ուղեղ, ապա մարդու գլուխը 5-10 անգամ մեծ պետք է լիներ ներկա չափից: Մարդու ուղեղը կազմում է ընդհանուր քաշի ընդամենը 2%-ը (մոտավորապես 1,6 կիլոգրամ, կամ՝ մարմնի մեկ հիսուներորդ մասը):

Մրջյունների գանգլիաների քաշը մոտավորապես 0.3 միլիգրամ է: Ստացվում է, որ 40 000 մրջյուններից կազմված մրջնաբույնը ունի մարդու ուղեղի քաշին համարժեք ուղեղ: Մեկ մրջյունին դժվար է խելացի արարած համարել, բայց մրջնաբույնը արդեն իսկ նմանվում է մարդուն իր գործունեությամբ: Համարվում է, որ մրջյունների գաղութը ունի «սուպերուղեղ»՝ ի հաշիվ բոլոր մրջյունների ուղեղի: Ենթադրվում է, որ մրջյունը համագործակցում է այլ մրջյունների հետ տելեպաթիայի կամ ռադիոալիքների միջոցով:

Մրջյունները լվիճներ և սնկեր են աճեցնում, ընդ որում՝ լվիճներին նրանք օգտագործում են կթու կովի պես, աշխատավոր մրջյուններին «որսի» են ուղարկում , որոշները պատասխանատու են նոր սերնդի համար, պատերազմ են ուղարկում իրենց զինվոր մրջյուններին, ընդ որում՝ որոշ տեսակներ անգամ թույներ են արտանետում հակառակորդի բանակում խուճապ առաջացնելու համար, գերիներ են վերցնում և օգտագործում նրանց ստրկական աշխատանքը, սատկած հայրենակիցներին «թաղում» են հատուկ այդ նպատակին հատկացված տարածքում և այլն: Ինչքան նման են մարդկանց՝ ուղղակի նրանք դեռ համացանց և հեռուստացույց չունեն:

Մրջյունները հայտնվել են մոտավորապես 130 միլիոն տարի առաջ: Համարվում է, որ ներկայումս երկրագնդում վազվզում է 10 000 տրիլիոն մրջյուն: Անգամ նրանց ընդհանուր գումարային քաշն է ավելին, քան մարդկանց ընդհանուր գումարային քաշը:

Ներկայումս հայտնի են այս միջատների ավելի քան 8 000 տեսակ: Մրջյունները կազմում են երկրագնդի բոլոր միջատների 1%-ը: Մրջյունները ամենուր են: Նրանք օրվա ընթացքում քնում են միայն մի քանի րոպե, կարողանում են կենդանի մնալ ջրի տակ 19 օր: Անտառային շեկ մրջյունը կարող է առանց գլխի ապրել մի ամբողջ օր: Բայց այս ամենը մրջյունը ունակ է իրականացնել միայն գաղութի առկայության պայմաններում, միայնակ մրջյուն չի լինում: Դատելով ամեն ինչից՝ մրջյունները տեսողական հիշողություն ունեն, որը հնարավորություն է տալիս նրանց կողմնորոշվել տեղանքում: Նրանք, կարծես թե, իրենց ուղեղում լուսանկարում են շրջապատը, և դա պահպանվում է նրանց փոքրիկ գանգլիաներում: Մրջյունները ուժեղ միջատներ են և ունակ են բարձրացնել իրենց քաշից ավելի բեռ, բայց դա միայն այն պատճառով է, որ նրանք փոքրիկ են: 

Բանն այն է, որ ինչքան փոքր է միջատը, այնքան ուժեղ են նրա մկանները մարմնի զանգվածի հետ համեմատած: Ստացվում է, որ եթե մարդիկ էլ մրջյունի չափ լինեին, կլինեին նրա պես ուժեղ:

Ողնաշարավորների մեջ ևս մարդու ուղեղը իր քաշի համեմատ ամենամեծը չէ: Այստեղ առաջատարը կոլիբրի թռչունն է, որի ուղեղի չափը կազմում է ընդհանուր քաշի 13-րդ մասը: Անգամ պրիմատների մեջ մարդը ուղեղի չափերով առաջատար չէ: Այստեղ առաջատարը սկյուռանման կապիկն է՝ սայմարան, որի ուղեղի կշիռը կազմում է մարմնի կշռի 17-րդ մասը: Ընդհանրապես, ամենամեծ ուղեղն ունեն կետերը՝ մոտավորապես 9 կիլոգրամ: Բայց այդ մեծ ուղեղը կազմում է նրանց մարմնի կշռի մոտավորապես 10 000 -րդ մասը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные