Մալիի մայրաքաղաքում ահաբեկիչները ազատ են արձակել պատանդներից մի քանիսին, զոհերի թիվը հասել է իննի
МЕЖДУНАРОДНОЕՄալիի մայրաքաղաք Բոմակոյում ահաբեկիչներն ազատ են արձակել Radisson հյուրանոցում պատանդառվածներից մի քանիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ը: Թե քանի պատանդ Է ազատ արձակվել, գործակալությունը չի ճշտում:
«ֆրանսպրես»-ի թղթակիցը իրադարձությունների վայրից հաղորդել Է, որ անվտանգության ուժերը միջադեպի վայրից տարահանել են երկու կանանց:
Պատանդներից մի քանիսն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ հատվածներ են արտասանել Ղուրանից, ինչը, ակներեւաբար, այն բանի ապացույցն Էր, որ նրանք մուսուլմաններ են:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել Է, որ իսլամիստ զինյալները Radisson հյուրանոցում 170 մարդ են պատանդ վերցրել:
The Daily Mail բրիտանական թերթն իր կայքում հայտնել Է, որ հյուրանոցում զոհվածների թիվը հասել Է իննի:
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении



