Մալիի մայրաքաղաքում ահաբեկիչները ազատ են արձակել պատանդներից մի քանիսին, զոհերի թիվը հասել է իննի
INTERNATIONAL NEWSՄալիի մայրաքաղաք Բոմակոյում ահաբեկիչներն ազատ են արձակել Radisson հյուրանոցում պատանդառվածներից մի քանիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ը: Թե քանի պատանդ Է ազատ արձակվել, գործակալությունը չի ճշտում:
«ֆրանսպրես»-ի թղթակիցը իրադարձությունների վայրից հաղորդել Է, որ անվտանգության ուժերը միջադեպի վայրից տարահանել են երկու կանանց:
Պատանդներից մի քանիսն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ հատվածներ են արտասանել Ղուրանից, ինչը, ակներեւաբար, այն բանի ապացույցն Էր, որ նրանք մուսուլմաններ են:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել Է, որ իսլամիստ զինյալները Radisson հյուրանոցում 170 մարդ են պատանդ վերցրել:
The Daily Mail բրիտանական թերթն իր կայքում հայտնել Է, որ հյուրանոցում զոհվածների թիվը հասել Է իննի:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



