Վիգեն Քոչարյանը երդվեց ԱԺ-ում եւ ստանձնեց ԲԴԽ անդամի պարտականությունները
ПОЛИТИКАԱզգային ժողովում, այսօր՝ հունիսի 24-ին, դեռ ուրբաթ օրը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդվեց, ապա ստորագրեց երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվեց ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
ԱԺ արտահերթ նստաշրջանում, հունիսի 21-ին, Վիգեն Քոչարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ 114 կողմ, 4 դեմ ձայներով:
Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



