Վիգեն Քոչարյանը երդվեց ԱԺ-ում եւ ստանձնեց ԲԴԽ անդամի պարտականությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում, այսօր՝ հունիսի 24-ին, դեռ ուրբաթ օրը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդվեց, ապա ստորագրեց երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվեց ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
ԱԺ արտահերթ նստաշրջանում, հունիսի 21-ին, Վիգեն Քոչարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ 114 կողմ, 4 դեմ ձայներով:
Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



