Չինաստանում 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕՇաբաթ Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ տեղի ժամանակով կիրակի 00:30-ի (երևանյան՝ շաբաթ 20:00) դրությամբ՝ երկրաշարժի հետևանքով վիրավորումներ են ստացել 16 մարդ, որոնց հոսպիտալացրել են:
Երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Սիչուան նահանգի Իբին շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով 22:29-ին (երևանյան՝ 18:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Շաբաթվա սկզբին նույն շրջանում 6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո մոտ 70 հետցնցումներ էին գրանցվել մեկ օրվա ընթացքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



