Չինաստանում 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ տեղի ժամանակով կիրակի 00:30-ի (երևանյան՝ շաբաթ 20:00) դրությամբ՝ երկրաշարժի հետևանքով վիրավորումներ են ստացել 16 մարդ, որոնց հոսպիտալացրել են:
Երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Սիչուան նահանգի Իբին շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով 22:29-ին (երևանյան՝ 18:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Շաբաթվա սկզբին նույն շրջանում 6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո մոտ 70 հետցնցումներ էին գրանցվել մեկ օրվա ընթացքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



