Խտացրած կաթ՝ 15 րոպեում. մի՛ գնեք խանութից, պատրաստեք ինքներդ
ЛАЙФԱյս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում, ինչպես մանկության տարիներին։ Եփվում է այն 10 րոպե, եթե ավելի թանձր եք ուզում, ավելի երկար եփեք։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կաթ — 200 մլ
- Շաքար — 180 գ
- Կաթի փոշի — 100 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ խառնեք կաթի փոշին և շաքարը։
2. Աստիճանաբար ավելացրեք կաթը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդեր չգոյանան։
3. Կաթսան դրեք ցածր կրակի վրա և անընդհատ խառնեք մինչև եռալը։ Եռալուց հետո եփեք ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։
4. Թողեք՝ խտացրած կաթը մի քիչ սառչի և լցրեք մաքուր տարայի մեջ։ Այսքանից 300 գրամ խտացրած կաթ է ստացվում։ Պահեք սառնարանում։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



