Խտացրած կաթ՝ 15 րոպեում. մի՛ գնեք խանութից, պատրաստեք ինքներդ
LIFEԱյս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում, ինչպես մանկության տարիներին։ Եփվում է այն 10 րոպե, եթե ավելի թանձր եք ուզում, ավելի երկար եփեք։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կաթ — 200 մլ
- Շաքար — 180 գ
- Կաթի փոշի — 100 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ խառնեք կաթի փոշին և շաքարը։
2. Աստիճանաբար ավելացրեք կաթը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդեր չգոյանան։
3. Կաթսան դրեք ցածր կրակի վրա և անընդհատ խառնեք մինչև եռալը։ Եռալուց հետո եփեք ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։
4. Թողեք՝ խտացրած կաթը մի քիչ սառչի և լցրեք մաքուր տարայի մեջ։ Այսքանից 300 գրամ խտացրած կաթ է ստացվում։ Պահեք սառնարանում։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



