Իրանը մեծ սխալ է գործել. Թրամփն արձագանքել է իրանական ուժերի կողմից ամերիկյան անօդաչուն խոցելուն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ամերիկյան խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ» է գործել:
«Իրանը շատ մեծ սխալ է գործել», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ առաջնորդը:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը», որը կազմում է իսլամական հանրապետության զինված ուժերի մի մասը, հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու են խոցել երկրի հարավային շրջանում, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը:
Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը Հորմուզի նեղուցում խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



