Իրանը մեծ սխալ է գործել. Թրամփն արձագանքել է իրանական ուժերի կողմից ամերիկյան անօդաչուն խոցելուն
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ամերիկյան խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ» է գործել:
«Իրանը շատ մեծ սխալ է գործել», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ առաջնորդը:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը», որը կազմում է իսլամական հանրապետության զինված ուժերի մի մասը, հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու են խոցել երկրի հարավային շրջանում, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը:
Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը Հորմուզի նեղուցում խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



