Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում՝ դատական լսման ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսին լրտեսության մեղադրանքով դատական լսման ժամանակ դատարանի դահլիճում ուշաթափվել և մահացել է, հաղորդում է BBC-ն:
67-ամյա Մորսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին այն բանում, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը:
2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել Մորսիին՝ նոր նախագահական ընտրություններ հայտարարելով:
Ծավալված իրադարձությունների արդյունքում Մորսին ձերբակալվել էր և պահվում էր մարաքաղաք Կահիրեի բանտերից մեկում: Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինցի իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



