Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում՝ դատական լսման ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսին լրտեսության մեղադրանքով դատական լսման ժամանակ դատարանի դահլիճում ուշաթափվել և մահացել է, հաղորդում է BBC-ն:
67-ամյա Մորսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին այն բանում, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը:
2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել Մորսիին՝ նոր նախագահական ընտրություններ հայտարարելով:
Ծավալված իրադարձությունների արդյունքում Մորսին ձերբակալվել էր և պահվում էր մարաքաղաք Կահիրեի բանտերից մեկում: Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինցի իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



