Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի Պլոցկ քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, VII ավիացիոն ցուցադրության ժամանակ ինքնաթիռը Վիսլա գետի վրայով թռչելիս ընկել է ջուրը՝ ձախ ափից ոչ հեռու գտնվող հատվածում:
Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Քայլեր են ձեռնարկվում օդաչուին ջրից դուրս բերելու համար:
Դեպքի վայրում են գտնվում փրկարարական խմբերը և պետական հրշեջ ծառայությունը: Ավիաշոուն դադարեցվել է միջադեպից հետո:
Լեհական հեռուստաալիքները հայտնել են, որ օդաչուն բարդ հնարքներ էր կատարում օդում, սակայն չի կարողացել պահպանել կառավարումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



