Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի Պլոցկ քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, VII ավիացիոն ցուցադրության ժամանակ ինքնաթիռը Վիսլա գետի վրայով թռչելիս ընկել է ջուրը՝ ձախ ափից ոչ հեռու գտնվող հատվածում:
Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Քայլեր են ձեռնարկվում օդաչուին ջրից դուրս բերելու համար:
Դեպքի վայրում են գտնվում փրկարարական խմբերը և պետական հրշեջ ծառայությունը: Ավիաշոուն դադարեցվել է միջադեպից հետո:
Լեհական հեռուստաալիքները հայտնել են, որ օդաչուն բարդ հնարքներ էր կատարում օդում, սակայն չի կարողացել պահպանել կառավարումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



