Կշարունակեմ զբաղվել իմ հետաքննություններով. ռուս լրագրող Իվան Գոլունովն ազատ է արձակվել կալանքից
МЕЖДУНАРОДНОЕՌուսական «Медуза» լրատվական գործակալության թղթակից Իվան Գոլունովն ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հայտնելով, որ վերահսկողության համար նախատեսված էլեկտրոնային թևնոցը նույնպես հանվել է:
Ազատության մեջ հայտնվելուն պես Գոլունովը հայտարարել է, որ երբեք թմրանյութեր չի օգտագործել և իր մոտ երբեք չի պահել որևէ տեսակի թմրանյութ:
«Լավագույն բարոյական փոխատուցումն ինձ համար կլինի այն, որ նման գործեր այլևս չհարուցվեն: Ես հետագայում էլ կշարունակեմ զբաղվել իմ հետաքննություններով: Հուսով եմ, որ ոչ ոք նման իրավիճակում չի հայտնվի: Ինձ լավ եմ զգում, պետք է ուշքի գամ: Հավանաբար պետք է շատ աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը», - ասել է լրագրողն ազատ արձակվելուն պես:
Երբ նա դուրս է ՌԴ ՆԳՆ շենքից, նրան շրջապատել են բակում հավաքված գործընկերները, որոնց հարցերին էլ պատասխանել է լրագրողը:
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն այսօր ավելի վաղ կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



