Կշարունակեմ զբաղվել իմ հետաքննություններով. ռուս լրագրող Իվան Գոլունովն ազատ է արձակվել կալանքից
INTERNATIONAL NEWSՌուսական «Медуза» լրատվական գործակալության թղթակից Իվան Գոլունովն ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հայտնելով, որ վերահսկողության համար նախատեսված էլեկտրոնային թևնոցը նույնպես հանվել է:
Ազատության մեջ հայտնվելուն պես Գոլունովը հայտարարել է, որ երբեք թմրանյութեր չի օգտագործել և իր մոտ երբեք չի պահել որևէ տեսակի թմրանյութ:
«Լավագույն բարոյական փոխատուցումն ինձ համար կլինի այն, որ նման գործեր այլևս չհարուցվեն: Ես հետագայում էլ կշարունակեմ զբաղվել իմ հետաքննություններով: Հուսով եմ, որ ոչ ոք նման իրավիճակում չի հայտնվի: Ինձ լավ եմ զգում, պետք է ուշքի գամ: Հավանաբար պետք է շատ աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը», - ասել է լրագրողն ազատ արձակվելուն պես:
Երբ նա դուրս է ՌԴ ՆԳՆ շենքից, նրան շրջապատել են բակում հավաքված գործընկերները, որոնց հարցերին էլ պատասխանել է լրագրողը:
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն այսօր ավելի վաղ կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



