Մոսկվայում տակնուվրա են արել Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրությունը
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի գիշեր լույս երկուշաբթի անհայտ անձը ներխուժել և տակնուվրա է արել ռուսական «Սնոբ» լրատվական պարբերականի խմբագրությունը, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը:
«Այդ մարդու շարժառիթները մեզ հայտնի չեն, առավոտյան 9-ից չենք կարողանում մտնել գրասենյակ, քանի որ այնտեղ աշխատում է քրեագետը: Համապատասխանաբար, վնասի չափը ևս դեռ չենք կարող գնահատել», -Rusarminfo-ի փոխանցմամբ՝ իր Telegram-ալիքում հայտնել է պարբերականի գլխավոր խմբագիր Քսենիա Չուդինովան:
Վերջինս նշել է, որ վնասի չափը գնահատելուց հետո խմբագրությունը տեխնիկական օգնության կարիք կունենա: Կոտրվել է երկու համակարգիչ, և ամբողջովին ավերվել է գլխավոր խմբագրի աշխատասենյակը:
Մարինա Գևորգյանը 2012 թվականից զբաղեցնում է պարբերականի գլխավոր տնօրենի պաշտոնը: 2017-ին նա անձնական միջոցներով ձեռք է բերել «Սնոբ մեդիա»-ի 100 տոկոս ակտիվները:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



