Մոսկվայում տակնուվրա են արել Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի գիշեր լույս երկուշաբթի անհայտ անձը ներխուժել և տակնուվրա է արել ռուսական «Սնոբ» լրատվական պարբերականի խմբագրությունը, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը:
«Այդ մարդու շարժառիթները մեզ հայտնի չեն, առավոտյան 9-ից չենք կարողանում մտնել գրասենյակ, քանի որ այնտեղ աշխատում է քրեագետը: Համապատասխանաբար, վնասի չափը ևս դեռ չենք կարող գնահատել», -Rusarminfo-ի փոխանցմամբ՝ իր Telegram-ալիքում հայտնել է պարբերականի գլխավոր խմբագիր Քսենիա Չուդինովան:
Վերջինս նշել է, որ վնասի չափը գնահատելուց հետո խմբագրությունը տեխնիկական օգնության կարիք կունենա: Կոտրվել է երկու համակարգիչ, և ամբողջովին ավերվել է գլխավոր խմբագրի աշխատասենյակը:
Մարինա Գևորգյանը 2012 թվականից զբաղեցնում է պարբերականի գլխավոր տնօրենի պաշտոնը: 2017-ին նա անձնական միջոցներով ձեռք է բերել «Սնոբ մեդիա»-ի 100 տոկոս ակտիվները:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



