Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի զորամասեր
ОБЩЕСТВОՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նախորդ շաբաթ չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի մարզում տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցերի նպատակն էր պարզել ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված մի շարք ահազանգերի հավաստիությունը, զորամասերի անձնակազմի հետ քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցեր, տեղում ծանոթանալ զորամասերի սոցիալ-կենցաղային և բժշկական սպասարկման պայմաններին:
Այցերի ընթացքում զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել է նաև կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացմանն ու նրանց առաջխաղացմանն առնչվող հարցեր:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



