Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի զորամասեր
SOCIETYՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նախորդ շաբաթ չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի մարզում տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցերի նպատակն էր պարզել ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված մի շարք ահազանգերի հավաստիությունը, զորամասերի անձնակազմի հետ քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցեր, տեղում ծանոթանալ զորամասերի սոցիալ-կենցաղային և բժշկական սպասարկման պայմաններին:
Այցերի ընթացքում զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել է նաև կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացմանն ու նրանց առաջխաղացմանն առնչվող հարցեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



