Լոնդոնում յոթ հարկանի շենք է այրվում
МЕЖДУНАРОДНОЕՀարյուրավոր հրշեջներ են պայքարում Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանում տեղակայված յոթ հարկանի բնակելի շենքում բռնկված կրակի դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության մամլո հաղորդագրությանը:
«15 հրշեջ մարտական հաշվարկ և հակահրդեհային ծառայության մոտ 100 աշխատակից ուղարկվել են այրվող բազմաբնակարանային շենքի մոտ, որը գտնվում է Դե Պաս Գարդենս փողոցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկա պահին կրակը տարածվել է շենքի բոլոր յոթ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն:
Նշվում է նաև, որ շենքի բոլոր բնակիչները, հավանաբար, հասցրել են ժամանակին դուրս գալ տներից, քանի որ շտապ բուժօգնության նրանցից ոչ ոք չի դիմել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



