Լոնդոնում յոթ հարկանի շենք է այրվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարյուրավոր հրշեջներ են պայքարում Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանում տեղակայված յոթ հարկանի բնակելի շենքում բռնկված կրակի դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության մամլո հաղորդագրությանը:
«15 հրշեջ մարտական հաշվարկ և հակահրդեհային ծառայության մոտ 100 աշխատակից ուղարկվել են այրվող բազմաբնակարանային շենքի մոտ, որը գտնվում է Դե Պաս Գարդենս փողոցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկա պահին կրակը տարածվել է շենքի բոլոր յոթ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն:
Նշվում է նաև, որ շենքի բոլոր բնակիչները, հավանաբար, հասցրել են ժամանակին դուրս գալ տներից, քանի որ շտապ բուժօգնության նրանցից ոչ ոք չի դիմել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



