ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը նախկին հատուկջոկատայինի սպանության գործով քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննչական մարմիններին նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում:
«Մերձմոսկվայում կատարվածն իրական ողբերգություն է: Մենք վստահ ենք, որ մեղավորները պատիժ կկրեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը ցանկացած աջակցություն ցուցաբերելու ՌԴ քննչական օրգաններին», - ասվում է ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյանհաղորդագրության մեջ:
Դեսպանատունն անկեղծ ցավակցություն է հայտնել Բելյանկինի հարազատներին:
Հիշեցնենք, որ Բելյանկինը սպանվել է նախօրեին: Վերջինս փորձել է բաժանել փողոցում ծեծկռտուքի մասնակիցներին և մահացու վիրավորում է ստացել: Սպանության մեջ կասկածվողը Հայաստանից է և հանցակիցների խոսքով՝ Հայաստան է փախել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



