ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը նախկին հատուկջոկատայինի սպանության գործով քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել
INTERNATIONAL NEWSՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննչական մարմիններին նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում:
«Մերձմոսկվայում կատարվածն իրական ողբերգություն է: Մենք վստահ ենք, որ մեղավորները պատիժ կկրեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը ցանկացած աջակցություն ցուցաբերելու ՌԴ քննչական օրգաններին», - ասվում է ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյանհաղորդագրության մեջ:
Դեսպանատունն անկեղծ ցավակցություն է հայտնել Բելյանկինի հարազատներին:
Հիշեցնենք, որ Բելյանկինը սպանվել է նախօրեին: Վերջինս փորձել է բաժանել փողոցում ծեծկռտուքի մասնակիցներին և մահացու վիրավորում է ստացել: Սպանության մեջ կասկածվողը Հայաստանից է և հանցակիցների խոսքով՝ Հայաստան է փախել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



