ՌԴ-ում անհայտ անձինք գողացել են գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Մուրմանսկի մարզում քրեական գործ է հարուցվել երկաթուղային կամուրջի գողության պատճառով: Ինչպես հայտնում է Runa գործակալությունը, այս մասին տեղեկությունը հայտնվել է տարածաշրջանային դատախազության կայքում:
Գերատեսչության տվյալներով՝ նյութական վնասը կազմել է 600 000 ռուբլի: Նշվում է, որ Ումբա գետի վրայով անցնող կամուրջի հատվածն անհետացել է դեռևս մայիսին:
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019-ի մայիսին անհայտ անձը շահադիտական նպատակներով գողացել է 23 մետր երկարությամբ և 56 տոննա քաշով մետաղական կառույցը, որը պատկանում էր Կիրովի շրջանում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկին:
Դատախազության տվյալներով՝ կամուրջը անավարտ շինարարության կարգավիճակում էր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



