ՌԴ-ում անհայտ անձինք գողացել են գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Մուրմանսկի մարզում քրեական գործ է հարուցվել երկաթուղային կամուրջի գողության պատճառով: Ինչպես հայտնում է Runa գործակալությունը, այս մասին տեղեկությունը հայտնվել է տարածաշրջանային դատախազության կայքում:
Գերատեսչության տվյալներով՝ նյութական վնասը կազմել է 600 000 ռուբլի: Նշվում է, որ Ումբա գետի վրայով անցնող կամուրջի հատվածն անհետացել է դեռևս մայիսին:
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019-ի մայիսին անհայտ անձը շահադիտական նպատակներով գողացել է 23 մետր երկարությամբ և 56 տոննա քաշով մետաղական կառույցը, որը պատկանում էր Կիրովի շրջանում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկին:
Դատախազության տվյալներով՝ կամուրջը անավարտ շինարարության կարգավիճակում էր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



