Աղետի գոտու խնդրի լուծման գործընթացը հետևողական պետք է տանել առաջ. ՀՀ վարչապետ
ОБЩЕСТВОԱղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008 թվականից՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխաÕ ¶ որոշում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ծրագրի շահառու է ճանաչվել 5 հազար 363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4 հազար 383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն լուծվել է:
Արդյունքում դեռևս լուծման կարիք ունի 965 ընտանիքի բնակարանային խնդիր, որին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ: «Որոշմամբ նախատեսվում է 2015թ. առաջնահերթ կարգով անդրադառնալ Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքների բնակարանային խնդիրներին, ինչի համար կպահաÕ �ջվի 105 մլն դրամ: Որոշմամբ առաջարկվում է նաև մեկնարկել 250 ընտանիքների բնակարանների գնման վկայականների տրամադրման գործընթացի 2-րդ փուլը»,- ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գյումրու այս ծրագրի մասին պետք է շատ խոսվի ու ներկայացվի: «Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008թ.-ից մոտ 200 մլն դոլարից ավելի գումար է հատկացվել այդ գործընթացին: Մարդկանց սեփականության վկայագրեր տալով հարցին լուծում ենք տալիս: Պետք է այս գործընթացը մենք հետևողական տանենք առաջ և ավարտենք»,- ասաց Աբրահամյանը՝ հորդորելով Նարեկ Սարգսյանին լինել ուշադիր և հետևել բոլոր ծրագրերի իրականացմանը:
Գործադիրի ընդունած մեկ այլ որոշմամբ` կկարգավորվի Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից կառուցված 38 բազմաբնակարան շենքերի նկուղների, ինչպես նաև չկառուցապատված հողամասերի հետագա տնօրինման հետ կապված հարցերը՝ դրանք Գյումրու համայնքին նվիրելու միջոցով: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում ընկերությունը կառուցել է այդ բազմաբնակարան շենքերը:



