Վանաձոր-Դիլիջան ճանապարհը այս տարվա հիմնանորոգման ծրագրում է, հետեւաբար այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն
ОБЩЕСТВОՎանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետեւաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ. այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը:
Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչեւ հիմնանորոգման մեկնարկը:
Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրեւների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով:
Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



