Վանաձոր-Դիլիջան ճանապարհը այս տարվա հիմնանորոգման ծրագրում է, հետեւաբար այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն
SOCIETYՎանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետեւաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ. այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը:
Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչեւ հիմնանորոգման մեկնարկը:
Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրեւների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով:
Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



