Թուրք կին կուսակցապետին Հայոց ցեղասպանության մասին գրառման համար մեղադրանք ներկայացվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին սպառնում է մինչեւ 17 տարվա ազատազրկում մի քանի գրառումների հետ կապված։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել «նախագահին վիրավորել», Թուրքիայի հանրապետությանը վիրավորել», «ժողովրդին ատելության եւ թշնամանքի դրդել» եւ «ահաբեկչական կառույցի քարոզչություն անել» հոդվածներով։
Թուրք կին գործչի դեմ ներկայացված մեղադրանքներից մեկը՝ «Թուրքիայի հանրապետությանը վիրավորել»–ը, վերաբերում է ապրիլի 24–ի հետ կապված նրա գրառմանը։ Twitter–ում նա գրել էր. «Ի՞նչ օր է ապրիլի 24–ի հաջորդ օրը։ Չիմացողներին հուշում անեմ՝ 1915»։
Նշվում է, որ Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացված մեղադրանքներով նրա համար պահանջվում է 17 տարվա ազատազրկում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



