Թուրք կին կուսակցապետին Հայոց ցեղասպանության մասին գրառման համար մեղադրանք ներկայացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին սպառնում է մինչեւ 17 տարվա ազատազրկում մի քանի գրառումների հետ կապված։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել «նախագահին վիրավորել», Թուրքիայի հանրապետությանը վիրավորել», «ժողովրդին ատելության եւ թշնամանքի դրդել» եւ «ահաբեկչական կառույցի քարոզչություն անել» հոդվածներով։
Թուրք կին գործչի դեմ ներկայացված մեղադրանքներից մեկը՝ «Թուրքիայի հանրապետությանը վիրավորել»–ը, վերաբերում է ապրիլի 24–ի հետ կապված նրա գրառմանը։ Twitter–ում նա գրել էր. «Ի՞նչ օր է ապրիլի 24–ի հաջորդ օրը։ Չիմացողներին հուշում անեմ՝ 1915»։
Նշվում է, որ Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացված մեղադրանքներով նրա համար պահանջվում է 17 տարվա ազատազրկում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



