Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում. պահանջում են էժանացնել գազը
ОБЩЕСТВОԼոռու մարզի Վանաձոր քաղաքում, այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել. Վաղ առավոտից քղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդները պահանջում են էժանացնել գազը. «Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկել բնակիչներին»։
Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, շարված են մեծ թվով ավտոմեքենաներ: Վարորդները սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



